Այս գրառման մեջ ես ցույց կտամ, թե ինչպես Ubuntu GNU/Linux համակարգում տեղադրել Java ծրագրավորման լեզվով ծրագրավորելու համար անհրաժեշտ գործիքները՝ JRE, JDK և ծրագրավորման ինտեգրացված միջավայր NetBeans։
Տեղադրելու համար ես ընտրել եմ Java ծրագրավորման լեզվի OpenJDK իրականացումը։ Այն Ubuntu օպերացիոն համակարգում տեղադրելու համար պետք է տերմինալից ներածել հետևյալ հրամանները
$ sudo apt-get install openjdk-6-jre $ sudo apt-get install openjdk-6-jdkՏեղադրելուց հետո կարող ենք ստուգել կոմպիլյատորի ու վիրտուալ մեքենայի առկայությունը՝ պահանջելով արտածել տեղադրված տարբերակի մասին տեղեկությունները։
$ javac -version javac 1.6.0_24 $ java -version java version "1.6.0_24" OpenJDK Runtime Environment (IcedTea6 1.11.5) (6b24-1.11.5-0ubuntu1~12.04.1) OpenJDK 64-Bit Server VM (build 20.0-b12, mixed mode)Հիմա կարող ենք թարգմանել ու կատարել թվի ֆակտորիալը հաշվող ծրագիրը։
NetBeans ծրագրավորման ինտեգրացված միջավայրը տեղադրելու համար այստեղից պետք է ներբեռնել համապատասխան փաթեթը։ (Ես ընտրել եմ NetBeans 7.2.1 Java SE (77 MB) տարբերակը, որի ֆայլը կոչվում է
netbeans-7.2.1-ml-javase-linux.sh
։) Այնուհետև, եթե բեռնված ֆայլը կատարվող չէ, ապա chmod
հրամանով պետք է այն դարձնել կատարվող և գոծարկել հրամանային տողից։ Տեղադրման պրոցեսը շատ պարզ է (տեղադրող ծրագիրը ճանաչում է համակարգում տեղադրած Java լեզվի իրականացումը):Տեղադրելուց հետո, երբ գործարկենք NetBeans միջավայրը, կտեսնենք ահա այսպիսի պատկեր․
Windwows օպերացիոն համակարգի համար կարելի է Oracle կազմակերպության սայթից մեկ փաթեթով ներբեռնել Java լեզվի իրականացումն ու NetBeans միջավայրը։ Այդ փաթեթի տեղադրումը նույնպես շատ պարզ է։
1. NetBeans միջավայրի «File» մենյուից ընտրում ենք «New Project...» կետը, որից հետո բացված պատուհանում «Categories» ցուցակից ընտրում ենք «Java» կետը, իսկ «Projects» ցուցակից՝ «Java Application» կետը։ Ապա սեղմում ենք «Next» կոճակը։
2. Հաջորդ քայլում փոխարինում ենք «Project Name» դաշտի արժեքը «Factorial» բառով և սեղմում ենք «Finish» կոճակը։
NetBeans միջավայրը ստեղծում է
factorial
անունով փաթեթ և գեներացնում է Factorial.java
ֆայլի մակետը, որը պարունակում է Factorial
դասի նախնական սահմանումը՝ main
մեթոդով։
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է գեներացրել NetBeans-ը
Factorial
դասի համար։ Եթե դեն նետենք մեկնաբանությունները, որոնք, ի դեպ, ժառանգվել են ծրագրավորման C լեզվից, ապա կտեսնենք հետևյալը․
package factorial; public class Factorial { public static void main(String[] args) { } }Այստեղ նորություն է միայն
package factorial;
տողը։ Այն տեղեկացնում է, որ Factorial
դասը պատկանում է factorial
փաթեթին։ Փաթեթը Java լեզվում ծրագրային բաղադրիչների խմբավորման միջոց է։ Այս պարզագույն խնդրում ունենք միայն մեկ փաթեթ՝ factorial
, որը պարունակում է միակ Factorial
դասը։ Հետագա օրինակներում կտեսնենք, թե ինչպես մեծ նախագիծը փաթեթների օգնությամբ տրոհել տրամաբանական միավորների։Այս գեներացված
main
ֆունկցիայի մարմինը լրացնենք ֆակտորիալի հաշվման ալգորիթմով և սեղմենք NetBeans միջավայրի գործիքների տողի կոճակը։Ծրագրի կատարվելուց հետո NetBeans միջավայրի ներքևի մասում բացվում է արտածումների պատուհանը՝ Output, որում էլ արտածվում են ծրագրի աշխատանքի արդյունքները։
Այսքանով ես կսահմանափախեմ գործիքներին վերաբերող ամենաանհրաժեշտ տեղեկությունները։ Հետագա խնիրները ներկայացնելիս արդեն գործիքների այս կամ այն հնարավորություններին հղումներ կկատարեմ միայն անհրաժեշտության դեպքում։
No comments:
Post a Comment