Showing posts with label list. Show all posts
Showing posts with label list. Show all posts

Friday, March 22, 2013

Vector to List, Vector to String

Հանդիպեցի մի խնդրի, որտեղ պետք էր Common Lisp վեկտորից (միչափանի զանգված), որի տարրերը (0..255) միջակայքի ամբողջ թվեր են, ստանալ նրա տարրերի ցուցակը և այդ նույն տարրերի տասնվեցական ներկայացումներից բաղկացած տողը։ Օրինակ, վեկտորը կարող է լինել այսպիսին.
(defparameter vec
    #(12 34 210 127 32 7 25 87 193 41 42 200 63 0 137 161))
(print vec)

#(12 34 210 127 32 7 25 87 193 41 42 200 63 0 137 161)
Դե, առաջին միտքն այն էր, որ loop ցիկլով կարելի է անցնել վեկտորի տարրերով և դրանք հավաքել ցուցակի մեջ.
(defparameter veclis
    (loop for e across vec collect e))
(print veclis)

(12 34 210 127 32 7 25 87 193 41 42 200 63 0 137 161)
Իսկ տասնվեցական նիշերից կազմված տողը ստանալու համար կարելի է format ֆունկցիայով ստանալ թվի տասնվեցական ներկայացումը՝ օգտագործելով "~2,'0x" ֆորմատավորման տողը։ Այդ տասնվեցական տեսքերը հավաքել ցուցակի մեջ, ապա այդ ցուցակի նկատմամբ կիրառել concatenate ֆունկցիան, իհարկե, apply ֆունկցիայի միջոցով։
(defparameter vecstr
    (apply #'concatenate 'string 
           (loop for e across vec 
                 collect (format nil "~2,'0x" e))))
(print vecstr)

"0C22D27F20071957C1292AC83F0089A1"
* * *
Բայց, սրանք շատ տգեղ պրոցեդուրային լուծումներ են։ Common Lisp լեզվի reduce ֆունկցիան արգումենտում ստանում է բինար ֆունկցիա և մի որևէ հաջորդականություն, իսկ վերադաձնում է մի արդյունք, որը ստացվում է հաջորդականության բոլոր տարրերի միջև կիրառելով տրված բինար գործողությունը։ Օրինակ, եթե վեկտորը պարունակում է 1-ից 9 թվերը, ապա դրանց գումարը հաշվելու համար կարելի է գրել.
(reduce #'+ 
        #(1 2 3 4 5 6 7 8 9)
        :initial-value 0)
45
Իսկ նույն այդ վեկտորի թվերի քառակուսիների գումարը հաշվելու համար՝
(reduce #'(lambda (a b) (+ a (* b b))) 
        #(1 2 3 4 5 6 7 8 9)
        :initial-value 0)
285
Հիմա, վեկտորից ցուցակ ստանալու համար օգտագործենք (lambda (x y) (cons y x)) ֆունկցիան և '() սկզբնական արժեքը։ reduce ֆունկցիայի արժեքը ստացվում է շրջված տեսքով, դրա համար էլ լրացուցիչ կիրառվել է reverse ֆունկցիան։
(defparameter veclis
    (reverse (reduce #'(lambda (x y) (cons y x)) vec :initial-value '())))
(print veclis)

(12 34 210 127 32 7 25 87 193 41 42 200 63 0 137 161)
Տասնվեցական ներկայացումների տողը ստանալու համար կարելի է օգտագործել (lambda (x y) (format nil "~a~2,'0x" x y)) ֆունկցիան։
(defparameter vecstr
    (reduce #'(lambda (x y)
                (format nil "~a~2,'0x" x y))
            vec :initial-value ""))
(print vecstr)

"0C22D27F20071957C1292AC83F0089A1"

Thursday, February 28, 2013

Բինար ծառեր նկարելու մասին

Մի քանի գրառումներիս մեջ ինձ հարկավոր էր պատկերել բինար ծառեր՝ որոշ ալգորիթմների աշխատանքը ցուցադրելու համար։ Սկզբում ես նկարում էի թղթի վրա, ապա, սկաների օգնությամբ թվայնացնելուց հետո, տեղադրում էի գրառման մեջ։ Բայց դա շատ անհարմար եղանակ է, մանավանդ երբ նկարները շատ են ու մատկերում են ալգորիթմի հաջորդական քայլեր։ Հետո որոշեցի գրել ծրագիր, որը ծառ պատկերը կարտածի որևէ գրաֆիկական ֆորմատով։ Postscript, MetaPost և SVG տարբերակներից ընտրեցի վերջինը, որովհետև․ ա) այն շատ պարզ կառուցվածք ունի, գրաֆիկական պրիմիտիվները ներկայացված են XML լեզվով, որում գեներացնելուց հետո կարելի շտկումներ կատարել, բ) նկարները կարելի է դիտել ժամանակակից կամայական բրաուզերի մեջ։

Երբ ինտերնետում փնտրում էի ծառ նկարելու ալգորիթմի մասին տեղեկություններ, գտա բազմաթիվ գրառումներ, սլայդներ, հոդվածներ, որոնցում դիտարկվում էին ծառերը նկարելու առանձնհատկություները (տարածքի օպտիմալ օգտագործում, կատարման արագություն և այլն)։ Բայց քանի որ այդպիսի փիլիսոփայություններն ինձ չեն հետաքրքրում, ընտրեցի ամենապարզ ալգորիթմը, որը, ինչքան հասկացա, առաջարկել է Դ․ Կնուտը։ Այդ ալգորիթմի կառուցվածքը շատ պարզ է.
1.  Let x = 0
2.  Procedure DrawTree( tree, y )
3.    If Left( tree ) <> Nil Then
4.      DrawTree( Left( tree ), y + 1 )
5.    DrawNode( Data( tree, x, y ) )
6.    Let x = x + 1
7.    If Right( tree ) <> Nil Then
8.      DrawTree( Right( tree ), y + 1 )
9.  End
Այստեղ իրականացված է բինար ծառի ձախ-արմատ-աջ տիպի անցում, որտեղ արմատը նկարվում է ընթացիկ մակարդակի` y, իր կարգին համապատասխան՝ x, դիրքում։ Ստորև բերված նկարում կապույտ գծերով նկարված ու համարակալված են ծառը նկարելու ժամանակ x փոփոխականի հաջորդական արժեքները, իսկ կարմիր գծերով՝ y փոփոխականինը (մակարդակները)։
65 54 41 32 24 20 18 16 12 10 7 3 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 4
Ես այս սխեման օգտագործել եմ Common Lisp լեզվով draw-tree փաթեթը սահմանելու համար, որը տրամադրում է ծառի ցուցակային ներկայացումից SVG պատկեր գեներացնող draw-as-svg ֆունկցիան և նկարող ալգորիթմի մի քանի պարամետրեր վերասահմանող setup ֆունկցիան։
(defpackage :draw-tree
  (:use :common-lisp)
  (:export :setup
           :draw-as-svg))

(in-package :draw-tree)
Հետո սահմանում եմ չորս պարամետրեր, որոնք օգտագործվում են ծառի հանգույցները և դրանք միացնող գծերը պատկերելու համար։
(defvar *node-radius* 12 "ծառի հանգույցը պատկերող օղակի շառավիղը")
(defvar *font-size* 12 "տառերի չափը")
(defvar *x-scale* 30 "մասշտաբը X-երի առանցքով")
(defvar *y-scale* 30 "մասշտաբը Y-ների առանցքով")
Նկարելուց առաջ կարելի է setup ֆունկցիայի անվանված արգումենտներով փոփոխել այս պարամետրերից մեկը կամ մի քանիսը։
(defun setup (&key (node-radius 12) (font-size 12) (x-scale 30) (y-scale 30))
  (setq *node-radius* node-radius
        *font-size* font-size
        *x-scale* x-scale
        *y-scale* y-scale))
Հետևյալ հաստատունները SVG ֆայլը գեներացնելու ժամանակ օգտագործվելու են որպես format ֆունկցիայի արգումենտներ։
(defconstant +svg-header+
  "<svg xmlns='http://www.w3.org/2000/svg' version='1.1' width='~d' height='~d'>~%")
(defconstant +svg-circle+
  "    <circle cx='~d' cy='~d' r='~d'/>~%")
(defconstant +svg-text+
  "    <text x='~d' y='~d'>~d</text>~%")
(defconstant +svg-line+
  "    <line x1='~d' y1='~d' x2='~d' y2='~d'/>~%")
Նկարելու ալգորիթմն իրականացված է այնպես, որ նախ հավաքվում են ֆայլը գեներացնելու համար անհրաժեշտ տվյալները, ապա դրանք խմբավորված գրվում են նպատակային ֆայլում։ Հետևյալ փոփոխականները ծառայում են միջանկյալ տվյալները պահելու համար։
(defparameter *edges* '() "հանգույցները միացնող գծերը")
(defparameter *nodes* '() "հանգույցները պատկերող շրջանակները")
(defparameter *texts* '() "շրջանակի մեջ գրված տեքստը")
(defparameter *max-x* 0 "ամենամեծ x կոորդինատը")
(defparameter *max-y* 0 "ամենամեծ y կոորդինատը")
node-svg ֆունկցիան ստեղծում է SVG պատկերի երկու թեգեր՝ circle և text, որոնք ներկայացնում են ծառի հանգույցը։ Այս ֆունկցիան հաշվում է նաև ամենամեղ x և y կոորդինատները։
(defun node-svg (xy text)
  (let ((x (* *x-scale* (car xy))) (y (* *y-scale* (cdr xy))))
    (push (format nil +svg-circle+ x y *node-radius*) *nodes*)
    (push (format nil +svg-text+ x (+ 4 y) text) *texts*)
    (setq *max-x* (max *max-x* x) *max-y* (max *max-y* y))))
edge-svg ֆունկցիան ստեղծում է SVG պատկերի line թեգը, որը ներկայացնում է երկու հանգույցները միացնող կողը։
(defun edge-svg (xyb xye)
  (let ((xb (* *x-scale* (car xyb))) (yb (* *y-scale* (cdr xyb)))
        (xe (* *x-scale* (car xye))) (ye (* *y-scale* (cdr xye))))
    (push (format nil +svg-line+ xb yb xe ye) *edges*)))
Եվ վերջապես, կնուտի ալգորիթմը։ calculate-coordinates ֆունկցիան անցնում է ծառի հանգույցներով և ամեն մի հանգույցում գրված տվյալը փոխարինում է (data (x . y)) տեսքի ցուցակի։ Այս ֆունկցիայի աշխատանքի արդյունքում ստացվում է նոր ծառ՝ կոորդինատներով հարստացված հանգույցներով։
(defparameter *pos* 0)

(defun calculate-coordinates (tree level)
  (when tree
    (let ((h (car tree)) (l (cadr tree)) (r (caddr tree)))
      (when l (setf l (calculate-coordinates l (1+ level))))
      (setf h (list (cons *pos* level) h))
      (incf *pos*)
      (when r (setf r (calculate-coordinates r (1+ level))))
      (list h l r))))
generate-svg-edges և generate-svg-nodes ֆունկցիաները նորից անցնում են ծառի վրայով ու խմբավորում են SVG ֆայլը գեներացնելու համար անհրաժեշտ տվյալները։ Երևի կարելի է այս երկու ֆունկցիաները կոմբինացնել calculate-coordinates ֆունկցիայի հետ, որով կնվազեն ալգորիթմի քայլերը, բայց այս պահին ես իրականացրել եմ այս եղանակով։
(defun generate-svg-edges (tree)
  (when tree
    (let ((h (car tree)) (l (cadr tree)) (r (caddr tree)))
      (when l
        (generate-svg-edges l)
        (edge-svg (car h) (caar l)))
      (when r
        (generate-svg-edges r)
        (edge-svg (car h) (caar r))))))

(defun generate-svg-nodes (tree)
  (when tree
    (let ((h (car tree)) (l (cadr tree)) (r (caddr tree)))
      (when l (generate-svg-nodes l))
      (node-svg (car h) (cadr h))
      (when r (generate-svg-nodes r)))))
draw-as-svg ֆունկցիան նախապատրաստում է ժամանակավոր փոփոխականները, հաշվարկում է ծառի գագաթների կոորդինատները, ապա հավաքած ինֆորմացիան արտածում է տրված անունով ֆայլի մեջ։
(defun draw-as-svg (tree out-file)
  (setq *pos* 1
        *edges* '()
        *nodes* '()
        *texts* '())
  (let ((antree (calculate-coordinates tree 1)))
        (generate-svg-edges antree)
        (generate-svg-nodes antree))
    (with-open-file (osvg out-file :direction :output :if-exists :supersede)
      (format osvg +svg-header+ (+ *max-x* *x-scale*) (+ *max-y* *y-scale*))
      (format osvg "  <g fill='white' stroke='black' stroke-width='2'>~%")
      (dolist (e *edges*) (princ e osvg))
      (dolist (n *nodes*) (princ n osvg))
      (format osvg "  </g>~%~%")
      (format osvg "  <g text-anchor='middle' font-size='~d' stroke-width='0'>~%" *font-size*)
      (dolist (x *texts*) (princ x osvg))
      (format osvg "  </g>~%")
      (format osvg "</svg>~%")))
* * *
Վերջում մի օրինակ. պատահական տվյալներից կառուցված AVL ծառ՝ նկարված այս ծրագրով.
976 965 961 956 950 940 902 856 809 792 738 702 682 675 672 671 642 625 592 590 546 545 533 529 523 504 490 489 477 451 420 416 317 287 272 270 249 228 222 207 176 49 44 29 26

Friday, February 8, 2013

Tcl: Սիմվոլիկ դիֆերենցում

Մի քանի օր առաջ թերթում էի Structure and Interpretation of Computer Programs գիրքը և աչքովս ընկավ մի օրինակ, որտեղ հաշվում էր պարզագույն մաթեմատիկական արտահայտությունների դիֆերենցիալը (2.3.2 Example: Symbolic Differentiation)։ Փորձեցի այն վերարտադրել Tcl լեզվով ու ահա թե ինչ ստացվեց։

Նախապես ասեմ, որ արտահայտություները սահմանափակված են միայն գումարում, հանում, բազմապատկում և բաժանում բինար գործողություններով, իսկ դիֆերենցիալը հաշվող differentiate ֆունկցիան սպասում է, որ իր մուտքին տվելու է արտահայտության պրեֆիքսային ներկայացումն ու այն փոփոխականը, ըստ որի կատարվում է դիֆերենցումը։

Արտահայտությունների դիֆերենցիալը հաշվելու համար օգտագործվում են հետևյալ բանաձևերը.
  1. \(C\) հաստատունի համար. \[\frac{dC}{dx}=0,\]
  2. \(x\) փոփոխականի համար. \[\frac{dx}{dx}=1,\]
  3. \(u+v\) գումարի համար. \[\frac{d(u+v)}{dx}=\frac{du}{dx}+\frac{dv}{dx},\]
  4. \(u\cdot v\) արտադրյալի համար. \[\frac{d(uv)}{dx}=\frac{du}{dx}v+\frac{dv}{dx}u,\]
  5. \(\frac{u}{v}\) քանորդի համար. \[\frac{d}{dx}\Big(\frac{u}{v}\Big)=\frac{\frac{du}{dx}v-\frac{dv}{dx}u}{v^2},\]
differentiate ռեկուրսիվ պրոցեդուրայում պարզապես ծրագրավորված են նշված բանաձևերը։
proc differentiate { src var } {
  set H [lindex $src 0]
  # constant 
  if [regexp {\d+} $H] {
    return 0
  }
  # variable
  if [regexp {\w[\w\d]*} $H] {
    if [string equal $H $var] {
      return 1
    } else {
      return 0
    }
  }
  # addition, subtraction
  if [regexp {(\+|\-)} $H] {
    set L [differentiate [lindex $src 1] $var]
    set R [differentiate [lindex $src 2] $var]
    return [addi $H $L $R]
  }
  # multiplication, division
  if [regexp {(\*|\/)} $H] {
    set A [lindex $src 1]
    set B [lindex $src 2]
    set L [muli "*" [differentiate $A $var] $B]
    set R [muli "*" [differentiate $B $var] $A]
    if [string equal {*} $H] {
      return [addi "+" $L $R]
    }
    return [muli "/" [addi "-" $L $R] [muli "*" $B $B]]
  }
}
Բացի դիֆերենցիալի հաշվումից այս պրոցեդուրան կատարում է նաև մի քանի պարզեցումներ՝ հաշվի առնելով, որ \(0\cdot x=0\), \(1\cdot x=x\) և \(0 + x=x\)։ Այս պարզեցումները կատարվում են addi, muli և numeq պրոցեդուրաներով։
proc numeq { n v } {
  if [regexp {^\d+$} $n] { 
    return [expr $n == $v]
  }
  return false
}

proc addi { o a b } {
  if [numeq $a 0] { return $b }
  if [numeq $b 0] { return $a }
  if {[regexp {^\d+$} $a] && [regexp {^\d+$} $b]} {
    return [expr $a $o $b]
  }
  return [list $o $a $b]
}

proc muli { o a b } {
  if {[numeq $a 0] || [numeq $b 0]} { return 0 }
  if [numeq $a 1] { return $b }
  if [numeq $b 1] { return $a }
  if {[regexp {^\d+$} $a] && [regexp {^\d+$} $b]} {
    return [expr $a $o $b]
  }
  return [list $o $a $b]
}
* * *

Սա շատ լավ է։ Կարելի է կառուցել արտահայտությունների պրեֆիքսային ներկայացման օրինակներ և համոզվել, որ differentiate պրոցեդուրան իր անելիքն անում է։ Բայց հետաքրքիր խնդիր է նաև ինֆիքսային գրառմամբ տրված արտահայտությունից պրեֆիքսային տեսքը կառուցելը։ Այդ խդիրը լուծելու համար ես գրել եմ ստանդարտ շարահյուսական անալիզատոր, որը կառուցում է տրված արտահայտության աբստրակտ քերականական ծառը Tcl լեզվի ցուցակի տեսքով, որն էլ հենց արտահայտության պրեֆիքսային ներկայացում է։ Ահա այդ կոդը.
namespace eval Parser {
  variable tokens [list]
  variable position -1
  variable current {}

  # սա կարելի է ասել, որ լեքսիկական անալիզատորն է
  proc tokenizer { src } {
    set temp [regsub -all -- {(\+|\-|\*|\/|\(|\))} $src { \1 }]
    set temp [string trim [regsub -all -- {\s+} $temp { }]]
    return [split $temp { }]
  }

  # ստուգում է հերթական սիմվոլը, և եթե այն համաատասխանում է 
  # սպասվածին, ապա փոխարինում է հաջորդով, հակառակ դեպքում 
  # գեներացնում է քերականական սխալ
  proc next { tok } {
    variable tokens
    variable current
    variable position
    if [regexp $tok $current] {
      incr position
      set current [lindex $tokens $position]
    } else {
      error "Syntax error"
    }
  }

  # վերլուծում է գումարման ու հանման գործողությունները
  proc parseExpr { } {
    variable current
    set R [parseTerm]
    while {({+} eq $current) || ({-} eq $current)} {
      set op $current
      next {[\+\-]}
      set R [list $op $R [parseTerm]]
    }
    return $R
  }

  # վերլուծում է բազմապատկման ու բաժանման գործողությունները
  proc parseTerm { } {
    variable current
    set R [parseFactor]
    while {({*} eq $current) || ({/} eq $current)} {
      set op $current
      next {[\*\/]}
      set R [list $op $R [parseFactor]]
    }
    return $R
  }

  # վերլուծում է հաստատունները, փոփոխականները և 
  # խմբավորման փակագծերը
  proc parseFactor { } {
    variable current
    set res {}
    if [regexp {[0-9]+} $current] {
      set res $current
      next {[0-9]+}
    } elseif [regexp {\w[\w\d]*} $current] {
      set res $current
      next {\w[\w\d]*}
    } elseif [string equal {(} $current] {
      next {[\(]}
      set res [parseExpr]
      next {[\)]}
    }
    return $res
  }

  # այս պրոցեդուրայից է սկսվում անալիզատորի աշխատանքը,
  # այն ստանում է արտահայտության տեքստը, վերլուծում է ու
  # վերադարձնում է նրա պրեֆիքսային ներկայացումը
  proc parse { src } {
    variable tokens
    variable position
    variable current
    set tokens [tokenizer $src]
    lappend tokens EOS
    set position -1
    set current {}
    next {}
    return [parseExpr]
  }
}
* * *

prefixToInfix պրոցեդուրան լուծում է հակառակ խնդիրը։ Այն իր արգումենտում ստանում է արտահայտության պրեֆիքսային ներկայացումը և վերադարձնում է ինֆիքսայինը։ Այս տարբերակով, իհարկե, այն արտահայտության մեջ դնում է ավելորդ փակագծեր, բայց այդ թերությունը հեշտությամբ կարելի է շտկել։
proc prefixToInfix { exp } {
  set H [lindex $exp 0]
  if [regexp {^\d+$} $H] {
    return $H
  }
  if [regexp {\w[\w\d]*} $H] {
    return $H
  }
  if [regexp {(\+|\-|\*|\/)} $H _ op] {
    set L [prefixToInfix [lindex $exp 1]]
    set R [prefixToInfix [lindex $exp 2]]
    return "($L $op $R)"
  }
}

Thursday, January 17, 2013

Tcl ցուցակների հետ աշխատանքը

Ցուցակները Tcl լեզվում կառուցվում են list պրոցեդուրայով։ Այն ստանում է արգումենտների ցուցակ, հաշվարկում է դրանք և արդյունքներից կառուցվում է նոր ցուցակ։ Օրինակ,
set a [list [expr 1 + 2] 7 [expr 34 * 2]]
պրոցեդուրայի կատարումը a փոփոխականին կվերագրի {3 7 68} ցուցակը։ Հաստատուններից ցուցակ կարելի է կառուցել դրանք պարզապես թվարկելով "{" և "}" փախագծերի միջև։ Օրինակ,
set b {1 2 3 4 5}
Ցուցակի ամեն մի տարրն իր հերթին կարող է լինել ցուցակ։ Այդպիսին է օրինակ {a b c {3 4} d {5 6}} ցուցակը, որի տարրերից երկուսը ցուցակներ են։

Որևէ տողից կարելի է ցուցակ ստանալ, այն կտրտելով տրված բաժանիչով։ Օրինակ, եթե տրված է "a,b,c,d" տողը, ապա նրանից {a b c d} ցուցակը կարող ենք ստանալ ահա այսպես.
set c [split "a,b,c,d" ,]
Իսկ եթե տողում բաժանիչները մի քանիսն են, օրինակ ինչպես "a,b:c;d" տողում, ապա նույն {a b c d} ցուցակը կարելի է ստանալ split պրոցեդուրայի երկրորդ արգումենտում տալով բոլոր բաժանիչները.
set c [split "a,b,c,d" ",:;"]
split պրոցեդուրայի հակառակ գործողությունն է կատարում join պրոցեդուրան, որը տրված ցուցակի տարրերը տարրերը միացնում է իրար և ստանում տող՝ տարրի միջև ավելացնելով տրված տողը։ Օրինակ, {1 2 3 4} ցուցակից "1 + 2 + 3 + 4" տողը ստանալու համար կարող ենք գրել
set d [join {1 2 3 4} { + }]
Մի քանի ցուցակներ իրար կցելու և նոր ցուցակ ստանալու համար է նախատեսված concat պրոցեդուրան։ Օրինակ, {6 7 8 9}, {g h i j} և {"a 1" "b 2" "c 3"} ցուցակներից մի նոր ցուցակ կարող ենք ստանալ՝ կատարելով հետևյալ հրամանը.
set e [concat {6 7 8 9} {g h i j} {"a 1" "b 2" "c 3"}]
կատարման արդյունքում կստացվի {6 7 8 9 g h i j "a 1" "b 2" "c 3"} ցուցակը։

Ցուցակ կարելի է կազմել նաև տրված տարրը lrepeat պրոցեդուրայի օգնությամբ տրված քանակով կրկնելով։ Օրինակ, եթե ուզում ենք կառուցել տաս z տառերից բաղկացած ցուցակ, ապա պետք է գրել.
set u [lrepeat 10 z]
Տրված ցուցակի պոչից նոր տարր կցելու համար lappend պրոցեդուրայի առաջին արդումենտում պետք է տալ այն ցուցակը, որին ուզում ենք կցել տարրերը, իսկ հաջորդ արգումենտներով՝ կցվող տարրերը։ Օրինակ,
set a [list 1 2 3]
lappend a 4 5 6
Առաջին տողը կատարվելիս a փոփոխականի վերագրվում է {1 2 3} ցուցակը։ Հաջորդ տողը կատարելիս արդեն a-ն փոխվում է՝ ստանալով {1 2 3 4 5 6} արժեքը։ lappend պրոցեդուրան փոխում է իր առաջին արգումենտում տրված ցուցակը, բայց նաև վերադարձնում է նոր ստեղծված ցուցակը։

Ցուցակի տարրերի միջև նոր տարրեր խցկելու համար պետք է օգտագործել linsert պրոցեդուրան։ Նրա առաջին արգումենտը ցուցակն է, որում պետք է խցկել նոր տարրեր, երկրորդը ինդեքս է՝ այն տարրի ինդեքսը, որից առաջ պետք է խցկել տարրերը, հաջորդ արգումենտներով արդեն տրվում են ավելացվող տարրերը։ Օրինակ, եթե {1 2 3} ցուցակի սկզբից 8 և 9 տարրերն ավելացնելու համար ինդեքսը պետք է տալ զրո.
linsert {1 2 3} 0 8 9
Այս հրամանը կվերադարձնի {8 9 1 2 3} ցուցակը։ Իսկ {1 8 9 2 3} ցուցակը ստանալու համար պետք է գրել հետևյալը.
linsert {1 2 3} 1 8 9
Ցուցակի վերջից տարրերն ավելացնելու համար (մոտավորապես այնպես, ինչպես անում է lappend պրոցեդուրան) ինդեքսի փոխարեն պետք է տալ end բառը.
linsert {1 2 3} end 8 9
Ցուցակի տարրերը հեռացնելու կամ այլ տարրերով փոխարինելու համար է նախատեսված lreplace պրոցեդուրան։ Այն առաջին արգումենտում ստանում է ցուցակը, որի տարրերը պետք է փոխարինել, երկրորդ և երրորդ արգումենտով ստանում է փոխարինվող տարրերի միջակայքի ինդեքսները, իսկ հաջորդ արգումենտներով ստանում է այն տարրերը, որոնք պետք է տեղադրվեն հեռացվածների փոխարեն։ Օրինակ, {1 2 3 4 5 6 7} ցուցակից {1 2 a b c d 6 7} ցուցակը ստանալու համար պետք է գրել.
lreplace {1 2 3 4 5 6 7} 2 4 a b c d
Նույն այդ ցուցակի վերջին երկու տարրերը հեռացնելու համար էլ պետք է գրել.
lreplace {1 2 3 4 5 6 7} end-2 end
Ցուցակի տարրերից որևէ մեկի արժեքը մեկ այլ արժեքով փոխարինելու համար պետք է lset պրոցեդուրային տալ ցուցակը ներկայացնող փոփոխականի անունը, տարրի ինդեքսը և նոր արժեքը։ Օրինակ, եթե a փոփոխականին վերագրված է {1.2 3.4 5.6 7.8 9.0} ցուցակը, և ուզում ենք 7.8 արժեքը փոխարինել 8.7 արժեքով, ապա կարող ենք գրել.
set a {1.2 3.4 5.6 7.8 9.0}
lset a 3 8.7
lset պրոցեդուրայով կարելի է փոփոխել նաև ներդրված ցուցակների տարրերը։ Այս դեպքում ինդեքսի փոխարեն պետք է տալ ինդեքսների ցուցակ։ Օրինակ, եթե b փոփոխականին վերագրված է {{x0 1.2} {x1 3.4} {x2 5.6} {x3 7.8} {x4 9.0}} ցուցակը, և մեզ պետք է 5.6 արժեքը փոխարինել 0.0 արժեքով, ապա կարող ենք գրել.
set b {{x0 1.2} {x1 3.4} {x2 5.6} {x3 7.8} {x4 9.0}}
lset b {2 1} 0.0
Եթե պետք է ստանալ ցուցակի տրված ինդեքսով տարրը, ապա lindex պրոցեդուրային պետք է տալ ցուցակը և պահանջվող տարրի ինդեքսը։ (Եթե որևէ ինդեքս տրված չէ, ապա այս պրոցեդուրան վերադարձնում է ամբողջ ցուցակը։) Օրինակ, հետևյալ արտահայտությունը k փոփոխականին վերագրում է {x1 3.4}.
# set b {{x0 1.2} {x1 3.4} {x2 5.6} {x3 7.8} {x4 9.0}}
set k [lindex $b 1]
Եթե հարկավոր է k փոփոխականին վերագրել 3.4 արժեքը, ապա ինդեքսի փոխարեն պետք է տալ ինդեքսների ցուցակ (ինչպես lset պրոցեդուրայի դեպքում).
set k [lindex $b {1 1}]
Մի տարրի փոխարեն ցուցակի տարրերի տրված ինդեքստներով սահմանափակված հատվածը կարելի է ստանալ lrange պրոցեդուրայով։ Այն ստանում է ցուցակը, պահանջվող հատվածի սկզբի և վերջի ինդեքսները. ընդ որում, վերջին ինդեքսով որոշվող տարրը արդյուքի մեջ չի ներառվում։ Օրինակ, {a b c d e f g h} ցուցակից def բառը ստանալու համար պետք է գրել.
join [lrange {a b c d e f g h} 3 5] {}
Ցուցակում տրված շաբլոնին համապատասխանող տարրի առկայությունը որոշելու համար է նախատեսված lsearch պրոցեդուրան։ Սա վերադարձնում է որոնվող տարրի ինդեքսը, կամ -1 արժեքը՝ եթե որոնումն անհաջող է ավարտվել։ Օրինակ, ենթադրենք, թե a փոփոխականին վերագրված է {1.2 3.4 5.6 7.8 3.4 9.0} ցուցակը։ 7.8 արժեքով տարրի ինդեքսը որոշելու համար պետք է գրել.
set k [lsearch -real $a 7.8]
որտեղ -real բանալին ցույց է տալիս, որ որոնման ժամանակ արժեքները համեմատվելու են որպես իրական թվեր։ Ցուցակը 3.4 արժեքը պարունակում է երկու անգամ և այդ երկու տարրերի ինդեքսները որոշելու համար lsearch պրոցեդուրայի կանչի ժամանակ պետք է տալ -all բանալին, և այս դեպքում կստանանք ինդեքսների ցուցակ։
set k [lsearch -real -all $a 3.4]
Այժմ ենթադրենք, թե b փոփոխականի հետ կապված է {c7 b4 a0 B6 a2 c8 a1 b3 B5} ցուցակը, և ուզում ենք ստանալ այն տարրերը, որոնց սկսվում են a տառով։
puts [lsearch -ascii -all -inline -regexp $b {^a}]
Այս արտահայտության մեջ -ascii բանալին նշում է, որ ցուցակի տարրերը տողեր են, -inline բանալին ցույց է տալիս, որ պետք է վերադարձնել ոչ թե տառերը, այլ գտնված տարրերը։ -regexp բանալին ասում է, որ որոնման ժամանակ տարրերը պետք է համապատասխանեմ տրված կանոնավոր արտահայտությանը, իսկ {^a} արտահայտությունը ճանաչում է բոլոր այն տարրերը, որոնց առաջին տարրը a է։ Եթե հարկավոր է, որ որոնում կատարելիս անտեսվեն մեծատառերի ու փոքրատառերի տարբերությունները, ապա պետք է գրել նաև -nocase բանալին։

Ցուցակները կարդավորելու (sort) համար է lsort պրոցեդուրան: Օրինակ, նախորդ b ցուցակը այբբենական եղանակով կարգավորելու համար պետք է գրել.
puts [lsort -nocase -ascii $b]
Նույն ցուցակը հակառակ կարգով կարգավորելու համար հրամանին պետք է ավելացնել -decreasing բանալին։ Եթե հարկավոր է կարգավորման ժամանակ ցուցակից հեռացնել կրկնությունները, ապա պետք է տալ նաև -unique բանալին։

Ցուցակը շրջելու համար պետք է օգտագործել lreverse պրոցեդուրան: Այն ստանում է ցուցակը և վերադարձնում է մեկ այլ ցուցակ, որում նախնականի տարրերն են՝ թվարկված հակառակ հաջորդականությամբ։ llength պրոցեդուրան պարզապես վերադարձնում է տրված ցուցակի տարրերի քանակը։