Հենց սկզբից ասեմ, որ իմ ընտրություն կանգ առավ Code::Blocks ծրագրավորման ինտեգրացված միջավայրի (IDE, integrated development environment) վրա: Այն ունի բազմաթիվ առավելություններ, որոնց թվում են.
- Անվճար է և տարածվում է բաց կոդով (open source)։
- Բազմապլատֆորմ է։ Աշխատում է Windows, GNU/Linux, Mac OS օպերացիոն համակարգերում։
- Հնարավորություն ունի օգտագործել տարբեր կոմպիլյատորներ. Visual C++, GNU GCC, clang և այլն։
- Ունի շրագրերի շտկման ներդրված գործիք (debugger):
- Բեռնվող փաթեթը բավականին փոքր է՝ իր մեջ պարունակող G++ կոմպիլյատորի հետ միասին մոտ 100 Մբ։
Տեղադրելուց հետո, երբ ծրագիրն առաջին անգամ գործարկվում է, առաջարկում է ընտրել համակարգում հայտնաբերված կոմպիլյատորներից մեկը։ Եթե մինչ այդ այլ կոմպիլյատոր տեղադրված չի եղել, ապա միակ ընտրության հնարավորությունը Code::Blocks-ի հետ տեղադրված GNU GCC կոմպիլյատորն է (MinGW ներկայացմաբ): Այնուհետև բացվում է աշխատանքային միջավայրը՝ մոտավորապես ստորև բերված նկարի տեսքով. Առաջին ծրագիրը գրելու համար պետք է սեղմել «Create new project» հղմանը (կամ մենյուից ընտրել File->New->Project...), այնուհետև Category ցուցակից ընտրել Console կետը, իսկ պրոյեկտների շաբլոնների ցուցակից ընտրել Console application շաբլոնը։ Հետո պետք է ընտրել C կամ C++ ծրագրավորման լեզուն և պրոյեկտի անունն ու տեղը։ Համակարգը պրոյեկտի համար գեներացնում է
main.cpp
ֆայլը՝ հետևյալ պարունակությոմբ։
#includeԲայց այս կոդի վերլուծությունն ու մեկնաբանությունը լրիվ այլ օպերա է :)using namespace std; int main() { cout << "Hello world!" << endl; return 0; }
QtCreator ծրագրավորման ինտեգրացված միջավայրը ստեղծվել է Qt գրաֆիկական գրադարանների օգտագործմամբ ծրագրեր գրելու համար։ Այն անվճար տարածվող ծրագիր է։ Փաթեթը, որ պետք է բեռնել ու տեղադրել, մոտավորապես 600 Մբ է։ Նորից կարծում եմ, որ սա էլ շատ ավելորդ ու սկսնակների համար դեռևս անպետք գործիքներ է պարունակում։
Համակարգչում տեղադրելով GNU GCC կոմպիլյատորը, կարելի է այնուհետև տեղադրել Eclipse կամ NetBeans միջավայրերն ու դրան կարգավորել այնպես, որ աշխատեն նշված կոմպիլյատորի հետ։ Սա նույնպես ընդունելի տարբերակ է, բայց պահանջում է մի քիչ ավելի շատ քայլեր։
No comments:
Post a Comment