






Սկսելու համար թերևս այսքանը։







C-x C-f հաջորդականության հետ, որը նշանակում է․ «սեղմած պահել Control ստեղնը և հաջորդաբար սեղմել x և f ստեղնները»։ Սակայն անհարմարությունն այն է, որ Emacs֊ի բոլոր key-binding֊ները արված են լատինական (անգլերենի այբուբենի) տառերի համար, և հայերեն տեքստերի հետ աշխատելու ժամանակ, երբ մի որևէ գործ է պետք լինում անել, ես ստիպված եմ լինում փոխել ստեղնաշարը հայերենից անգլերենի, կատարել գործողութնունը (օրինակ, պահպանել ֆայլը, նշել տեքստի հատվածը և այլն), ապա վերադառնալ հայերեն դասավորությանն ու շարունակել իմ գործը տեքստի հետ։.emacs ֆայլում ունենալ լատիներեն key-binding֊ներից հայերենի արտապատկերող մի այսպիսի արտահայտություն․
(armenian-keys
'(("C-x C-f" . "C-ղ C-ֆ")
("C-x C-s" . "C-ղ C-ս")
("M-w" . "M-ո")))
որում armenian-keys ֆունկցիան ստանում է կետով զույգերի (dotted pair) ցուցակ, որի տարրերից առաջինը արդեն գոյություն ունեցող համակցությունն է, իսկ երկրորդը դրա հայերեն համարժեքը, որը պետք է ստեղծել։armenian-keys ֆունկցիան սահմանել եմ հետևյալ կերպ․ այն անցնում է տրված ցուցակի տարրերով և ամեն մի զույգի համար կատարում է վերը թվարկված գործողությունները։
(defun armenian-keys (kml)
(let ((cgm (current-global-map)))
(dolist (e kml)
(let ((en (kbd (car e)))
(hy (kbd (cdr e))))
(global-set-key hy (lookup-key cgm en))))))
Հիմա ես կարող եմ առանց ստեղնաշարը փոխելու օգտագործել ինձ հարկավոր գործողությունները։