C-x C-f
հաջորդականության հետ, որը նշանակում է․ «սեղմած պահել Control
ստեղնը և հաջորդաբար սեղմել x
և f
ստեղնները»։ Սակայն անհարմարությունն այն է, որ Emacs֊ի բոլոր key-binding֊ները արված են լատինական (անգլերենի այբուբենի) տառերի համար, և հայերեն տեքստերի հետ աշխատելու ժամանակ, երբ մի որևէ գործ է պետք լինում անել, ես ստիպված եմ լինում փոխել ստեղնաշարը հայերենից անգլերենի, կատարել գործողութնունը (օրինակ, պահպանել ֆայլը, նշել տեքստի հատվածը և այլն), ապա վերադառնալ հայերեն դասավորությանն ու շարունակել իմ գործը տեքստի հետ։Խմբագրման և գործողությունների հետ կապված անհարմարությունները լուծելու համար ես որոշեցի Emacs֊ի key-binding֊ները լրացնել նաև հայերեն տարբերակներով։ Այսինքն, ես ուզում եմ իմ
.emacs
ֆայլում ունենալ լատիներեն key-binding֊ներից հայերենի արտապատկերող մի այսպիսի արտահայտություն․
(armenian-keys '(("C-x C-f" . "C-ղ C-ֆ") ("C-x C-s" . "C-ղ C-ս") ("M-w" . "M-ո")))որում
armenian-keys
ֆունկցիան ստանում է կետով զույգերի (dotted pair) ցուցակ, որի տարրերից առաջինը արդեն գոյություն ունեցող համակցությունն է, իսկ երկրորդը դրա հայերեն համարժեքը, որը պետք է ստեղծել։Արդեն գոյություն ունեցող key-binding֊ները պահվում են current-global-map ֆունկցիայի վերադարձրած օբյեկտում։ Ինձ հետաքրքրող key-binding֊ը վերցնում եմ lookup-key ֆունկցիայով, և global-set-key ֆունկցաիյով կապում եմ հայերեն համակցությանը։
armenian-keys
ֆունկցիան սահմանել եմ հետևյալ կերպ․ այն անցնում է տրված ցուցակի տարրերով և ամեն մի զույգի համար կատարում է վերը թվարկված գործողությունները։
(defun armenian-keys (kml) (let ((cgm (current-global-map))) (dolist (e kml) (let ((en (kbd (car e))) (hy (kbd (cdr e)))) (global-set-key hy (lookup-key cgm en))))))Հիմա ես կարող եմ առանց ստեղնաշարը փոխելու օգտագործել ինձ հարկավոր գործողությունները։
No comments:
Post a Comment